gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԾՐԱԳՐԵՐ

ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների միջև հարթակի ստեղծում

Ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում աջակցել Շիրակի մարզում գործող զբոսաշրջության ոլորտի ընկերություններին` ստեղծելով գործունեության այլընտրանքային հնարավորություններ։
Ծրագիրն իրականացվում է երկու փուլով.
 
  • Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների համար թվային և տեխնոլոգիական դասընթացների իրականացում՝ Վեբ Ծրագրավորում; Որոնողական համակարգերի օպտիմիզացիա (SEO); Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM); Բիզնեսի առցանց կառավարում
  • Զբոսաշրջության ոլորտում նորարարական լուծումների ստեղծում և Շիրակի մարզում դրանց պիլոտային կիրառում 

 

Ծրագրին կարող են դիմել այն անձինք, ովքեր աշխատում են Շիրակի մարզի զբոսաշրջության ոլորտում և ցանկանում են տեխնոլոգիական հմտությունների միջոցով նպաստել ոլորտի առաջընթացին։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 27, 23:59:
 
Գրանցվելու համար սեղմե՛ք այստեղ