Թափուր աշխատատեղ Եղեգնաձորում՝ կրթական ծրագրերի համակարգող

Գյումրիի ՏՏ Կենտրոնը հայտարարում է կրթական ծրագրերի համակարգողի թափուր աշխատատեղ՝ Եղեգնաձորում կրթական պրոցեսների կազմակերպման համար:
Աշխատանքային պարտականություններն են՝
- Դիմորդների հավաքագրում, ամենօրյա շփում մասնակիցների հետ
- Դիմորդների փաստաթղթերի պատրաստում
- Ուսանողական տվյալների պատրաստում և պահպանում ըստ վարչական/ադմինիստրատիվ կանոնակարգերի
- Դասընթացների գրաֆիկի կազմում
- Մասնակիցների գրանցաթերթիկների և ստորագրաթերթիկների իրականացում, կրթական պրոցեսի արդյունավետության և որակի վերահսկում:
Դիմել ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը nkhachatryan@gitc.am էլեկտրոնային հասցեին:
Հարցերի դեպքում զանգահարել +374 94 034 034 հ/հ-ով: