gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Ruby

Դասընթացի սկիզբ

ՈՒրբաթ, մարտի 1

Դասընթացի օրեր

Երկուշաբթի, չորեքշաբթի, որրբաթ

Դասընթացի տևողություն

120 դաս - 120 րոպե

Դասընթացի ժամեր

14.00 : 16.00

Ruby

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնն հայտարարում է Ruby ծրագրավորման լեզվի 6 ամսյա դասընթաց։
 
Դասընթացն իր մեջ ներառում է՝
 
  • Ubuntu(Linux) օպերացիոն համակարգի հրամանային միջավայրի (command line) ուսումնասիրում
  • Ծրագրավորման հիմունքների խորացված ուսումնասիրում Ruby լեզվի շրջանակներում
    • Փոփոխականներ, արտահայտություններ, համեմատություններ
    • Ֆունկցիաներ
    • Ցիկլեր
    • Տվյալների ներկայացման կոմպլեկս տեսակներ (String, Array, Hash, JSON)
    • Ալգորիթմներ (ընդհանուր բնութագիրը գործնական օրինակների հիման վրա)
    • Օբյեկտ-օրիենտացված ծրագրավորման հիմունքներ(OOP)
      • Օբյեկտներ
      • Տվյալների տեսակներ/դասեր
      • Տեսանելիության/հասանելիության տիրույթներ
    • Ֆայլերի հետ աշխատանք
  • GIT - կոդի վիճակի կառավարման համակարգ
  • Ruby on Rails միջավայրի (framework) ուսումնասիրություն
    • HTML/CSS բազային մակարդակի վրա
    • WEB ծրագրավորման բազային գիտելիքներ
    • Տվյալների բազայի ուսումնասիրում
 
 
Դասընթացը յուրացնելուց հետո դուք կունենաք հստակ/գործնական պատկերացում ծրագրավորման (կոդավորման) մասին, կծանոթանաք տվյալների փոփոխության կառավարման ու վերահսկման եղանակներին օբյեկտ-օրիենտացված միջավայրում։ Սա գլխավոր սյունն է ծրագրավորման բոլոր միջավայրերի, տեսակների ու լեզուների մեջ։
 
Դասընթացի ամսական վճարը 35000 դրամ է:  
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի փետրվարի 22-ը, դասերը կմեկնարկվեն 2019թ․ մարտի 1-ից:
Ընդունելությունը կանցկացվի գրավոր թեստի և հարցազրույցի միջոցով:
 
Իսկ հիմա ամենահետաքրքիրը․ դասընթացի ամբողջ ընթացքում, բացի բուն ծրագրավորումից, կփորցենք ուումնասիրել ու կիրառել արդյունավետ ուսանելու ու նոր թեմաները յուրացնելու մեթոդները։ Այս կետը շատ կարևոր է։ Հենց սրա հիման վրա դուք հնարավորություն կունենաք ավելի հեշտ հաղթահարել հետագա աշխատանքի ընթացքում առաջացող մարտահրավերները անկախ իրավիճակից։
 
Եվ վերջում մի քանի կարևոր կետեր Ruby լեզվի մասին։
 
  • Բարձր մակարդակի ծրագրավորման լեզու
  • Պարզ, մաքուր, ճկուն, կարելի է ասել՝ պոէտիկ շարահյուսությամբ
  • Իսկապես լիովին օբյեկտային կողմնորոշմամբ․ թվերը օբյեկտներ են, անգամ ֆունկցիաներն են օբյեկտներ 
  • Ինքնաանալիզը ներդրված է հենց լեզվի մեջ։ Հզոր մետածրագրավորումը հնարավորություն է տալիս գրել ծրագրային կոդ, որը կգեներացնի ծրագրային կոդ
  • Օպերատորների սահմանումը նոր տիպերի համար շատ հեշտ է։ Սահմանեք սեփական տիպեր ու հանգիստ կատարեք մաթեմատիկական գործողություններ նրանց արժեքների հետ
  • Ֆունկցիան դեռ չկա՞․ Rubyն կարող է ավելացնել այն ծրագրի աշխատանքի ընթացքում
  • Ինտերպրետացվող լեզու։ Խմբագրված կոդը ստուգելը շատ հեշտ է ու արագ
  • Հիանալի WEB ծրագրային միջավայրեր․ Ruby on Rails, Sinatra և ուրիշներ
  • Վիթխարի գրադարան՝ պատրաստ օգտագործման։ Հազվադեպ կարիք կլինի 0-ից ինչ-որ բան հավաքել
  • Աներևակայելի բարեհաճ համայնք
 

Գրանցվել մեր դասընթացներին