Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում են Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագիր։ Ծրագիրը նպատակ է հետապնդում վերապատրաստել երիտասարդներին և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները՝ տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն։

Ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

Բաղադրիչ 1

  • Անցկացնել ծրագրավորման ուղղությամբ անվճար վերապատրաստման դասընթացներ (6 ամսյա) աշխատանք չունեցող, սակայն մաթեմատիկական մտածելակերպ ունեցող 17-35 տարեկան մարդկանց համար։ Ծրագրի ընթացքում կվերապատրաստվեն 180 գործազուրկ երիտասարդներ։
  • Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորել թիմեր, որոնք պրակտիկայի ծրագրի (առավելագույնը 5 ամիս) ընթացքում կցված կլինեն ընկերություններին և ծրագրի կողմից հիմնված տարածքում կաշխատեն ընկերության կողմից առաջարկվող նախագծերի վրա։ Պրակտիկայի ծրագրի վերջում 90 վերապատրաստված մասնագետներ կանցնեն աշխատանքի այդ ընկերություններ ։
Բաղադրիչ 2
  • Անցկացնել կարիքների գնահատում Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների շրջանում՝ հասկանալու, թե ինչպիսի օժանդակության կարիք ունեն ընկերությունները իրենց գործունեությունը ընդլայնելու և հասույթը ավելացնելու համար։ Արդյունքների հիման վրա մշակել և իրականացնել կարողությունների զարգացման ծրագիր 15 ընկերությունների համար։
  • Օժանդակել վերապատրաստում անցած մասնակիցներին միավորվել և հիմնել սեփական ստարտափերը։ Ծրագրի շրջանակում աջակցություն կստանան երկու թիմեր։

Ծրագիրը մեկնարկել է 2016թ․ի դեկտեմբերին՝ երկու տարի տևողությամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 750,000 եվրո։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը և կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը:

Ինչո՞ւ սովորել ծրագրավորում

Աշխարհում կան քիչ մասնագիտություններ, որոնց դեպքում կարող ես ունենալ ավելի հետաքրքիր աշխատանք և վաստակել ավելի շատ գումար, քան ծրագրավորողը։ Ծրագրավորողների պահանջարկը Հայաստանում էականորեն ավելի մեծ է, քան առաջարկը, սակայն «ծրագրավորող» ասելով՝ մենք նկատի ունենք որոշակի հմտություններ և պորտֆոլիո ունեցող մասնագետի, ով սիրում է իր աշխատանքը և հաճույք ստանում նրանից։ Հայաստանում ներկայումս հրապարակված թափուր աշխատատեղերի 50%-ը վերաբերում է ՏՏ ոլորտին։ 2016թ․ին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը գրանցել է 20% աճ՝ ունենալով ավելի քանի 60 նոր ընկերություններ։ Ի հավելումն կրտսեր ծրագրավորողի միջին աշխատավարձը երկակի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանում միջին աշխատավարձ։ Կրտսեր ծրագրավորողի սկզբնական աշխատավարձը կազմում է 80,000 – 150,000 ՀՀ դրամ, իսկ աշխատասեր և խելացի լինելու դեպքում մարդ կարող է 3-5 տարում դառնալ ավագ ծրագրավորող և ստանալ 800,000- 1,500,000 ՀՀ դրամ և միաժամանակ ստեղծել մի նոր բան այս աշխարհում։

Ծրագրի մասին

Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը անցկացնելու են 6-ամսյա ինտենսիվ դասընթացներ ծրագրավորման ոլորտում 200 անձանց համար։ Դասընթացը հիմնված է Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների կարիքների վրա և կլինեն անվճար։ Ծրագրին դիմել կարող են անձինք, ովքեր հանդիսանում են

  • Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի
  • 17-35 տարեկան
  • Գործազուրկ (Զբաղվածության պետական ծառայությունում գրանցված)
  • Նվազագույնը հիմնական կրթությամբ
  • Զինվորական գրքույկ ունեցող (արական սեռի դիմորդների համար).

Ներկայումս ուսանող եք, ապա կարող եք դիմել այս ծրագրին, եթե հանդիսանում եք

  • Շիրակի մարզում գրանցված ՀՀ քաղաքացի
  • Սովորում եք ծրագրավորման ոլորտին մոտ մասնագիտությամբ և 3-րդ կամ 4-րդ կուրս եք
  • Ունեք անգլերենի իմացություն (նվազագունը միջին մակարդակ)
  • Զինվորական գրքույկի առկայությամբ (արական սեռի դիմորդների համար)

Բոլոր դիմորդները պետք է հանձնեն մաթեմատիկայի ոլորտում ունեցած գիտելիքները և տրամաբանությունը ստուգող թեստ և հարցազրույց։ Թեստը և հարցազրույցը տեղի կունենան մարտ ամսին։

Հարզազրույցի և թեստի արդյունքում իգական սեռի և հաշմանդամություն ունեցող դիմորդներին կհատկացվի առնվազն 95 տեղ։

Ուսանողների միջև ընտրության դեպքում հավասար բալերի պարագայում նախապատվությունը կտրվի այն դիմորդներին, ովքեր ունեն տեխնոլոգիական մասնագիտացում։

Ինչպե՞ս դիմել

Մինչ 2017թ․ի մարտի 1-ը, 23:59 լրացրեք ստորև ներկայացված դիմում-հայտ։

Ի հավելումն դիմում-հայտի հետաքրքրված անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն (ԳՏԿ, Գայի 1, Գյումրի, Հայաստան) մինչ 2017թ․ի մարտի 2-ը, 18։00։

  • Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն(առաջին և երկրորդ էջերը)
  • Սոցիալական քարտի պատճեն
  • Տեղեկանք Զբաղվածության պետական ծառայությունից
  • Հիմնական կրթության վկայականի կամ միջնակարգ կրթության ատեստատի կամ բարձրագույն կրթության դիպլոմի պատճեն
  • Հաշմանդամության գրքույկի պատճեն (եթե առկա է)
  • Զինվորական գրքույկի պատճեն (արական սեռի դիմորդների համար)
  • Տեղեկանք համալսարանից, որտեղ նշված է ֆակուլտետը, կուրսը և առաջադիմությունը (ուսանողների դեպքում).

Ոչ ամբողջական դիմում-հայտերը չեն դիտարկվելու։ Ամբողջական փաթեթը ներկայացնելու դեպքում մենք Ձեզ հետ կկապվենք թեստի և հարցազրույցի համար։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն՝ (010) 545 343, (099) 545 343, (041) 545 343 հեռախոսահամարներով և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն՝ (060) 750 071, (094) 034 034 և մենք ուրախությամբ կպատասխանենք Ձեր հարցերին

Առցանց գրանցման համար անցնել հետևյալ հղումով.