ԳՏՏԿ-ն հայտարարում է տեխնոլոգիական կրթության հեռավար ուսուցման մեկնարկի մասին։
Google Hangouts, Webex եւ Zoom հարթակների կիրառման շնորհիվ իրականացվելու են տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրեր հետեւյալ ուղղություններով`
- Java ծրագրավորում
- Python ծրագրավորում
- Մոբայլ ծրագրավորում / iOS / Android
- Վեբ ծրագարվորում /HTML/CSS, Java Script/Node JS
Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են`
- Անգլերեն լեզու
- Դիսկրետ մաթեմատիկա
- Ալգորիթմների տեսություն
- Ծրագրավորման հիմունքներ
- Տվյալների բազաներ
- Համակարգչային ճարտարագիտություն
Ամսավճարը՝ 25.000 ՀՀ դրամ:
Դասընթացի տևողությունը՝ 8 ամիս։
Դասընթացին կարող է դիմել 15 տարին լրացած յուրաքանչյուր անձ:
Մեկնարկը նախատեսվում է 2021 թվականի մարտ ամսին:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի թեստավորման և հարցազրույցի միջոցով:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 094 034 034 հեռախոսահամարով։