gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Տավուշի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Տավուշի մարզպետարանի, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղի հետ համատեղ սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Իջևան քաղաքում:
Դասընթացն իրականացվում է՝
  1. Մոբայլ ծրագրավորում /C, C++, Swift, iOS, OOP Design Patterns
  2. Վեբ ծրագրավորում  /HTML/CSS, Core JS, jQuery, Node.js, MongoDB, Angular JS, React JS
Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:
Ամսավճարը՝  10,000 ՀՀ դրամ: 
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան անցնել երկամսյա պրակտիկա, ամրապնդել իրենց տեսական և գործնական գիտելիքները և արդեն իսկ ծանոթանալ աշխատաշուկայի հետ։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
 
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի մարտի 25-ը ներառյալ, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2019թ-ի ապրիլի 01-ից:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով: 
Դասընթացը տեղի է ունենալու Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղում։
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։