gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Լոռու մարզում

Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնի հետ համատեղ, հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Վանաձորում:
Ծրագրերը կազմված են Վանաձորում գործող կամ մասնաճյուղեր հիմնելու նպատակ ունեցող ընկերությունների պահանջներին համապատասխան: 
Դասընթացները կանցկացվեն 2 կիսամյակ և հետևյալ ուղղությունները՝
  1. Մոբայլ ծրագրավորում
  2. Վեբ ծրագրավորում
Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:
Ամսավճարը մեկ ուղղության համար՝ 15,000 ՀՀ դրամ: Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից:
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է Ապրիլի 26-ը, իսկ դասընթացի մեկնարկը՝ Մայիսի 6:
 
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Հարցերի դեպքում զանգահարել 093 384 548, 094 034 034 հեռախոսահամարներով: