gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Գեղարքունիքի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի, Գավառի Պետական Համալսարանի և Luseen Technologies-ի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Գավառում:

Դասընթացի տևողությունը 8 ամիս՝ հետևյալ ուղղություններով՝ 
1. Մոբայլ ծրագրավորում /Swift, iOS
2. Վեբ ծրագրավորում  /HTML/CSS, JavaScript, PHP, MySql 

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:

Ամսավճարը ՝  10,000 ՀՀ դրամ: 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի փետրվար 22-ը ներառյալ, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2019թ-ի մարտի 01:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:

Դասընթացը տեղի է ունենալու Գավառի Պետական Համալսարանում։
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին