gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը Գավառում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը, համագործակցելով Գեղարքունիքի մարզպետարանի և Գավառի Պետական Համալսարանի հետ, սկսում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի իրականացումը Գավառում:

Դասընթացի տևողությունը 6 ամիս՝ հետևյալ ուղղություններով՝ 
1. Մոբայլ ծրագրավորում /Swift, iOS
2. Վեբ ծրագրավորում  /HTML/CSS, JavaScript, PHP, MySql 

Բոլոր խմբերի համար պարտադիր է մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն և դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին:

Ամսավճարը ՝  10,000 ՀՀ դրամ: 
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ: 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2019թ-ի Փետրվար 08-ը, իսկ դասընթացի մեկնարկը՝ 2019թ-ի փետրվարի 18:
Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին