gitc
Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ն Հայաստանում

ԳՏՏԿ-ն Արարատի մարզում

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Արարատի մարզպետարանի հետ, հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի հեռավար դասընթացների մեկնարկը Արտաշատ քաղաքում: Դասընթացն իրականացվում է հետևյալ ուղղություններով՝

  1. Մոբայլ Տեխնոլոգիաներ /C, C++, Swift, iOS 
  2. Software Տեխնոլոգիաներ /HTML/CSS, Java Script/Node JS 

Բացի մասնագիտական առարկաներից բոլոր խմբերը նաև ուսումնասիրելու են անգլերեն լեզու, տվյալների բազա, ալգորիթմներ և դիսկրետ մաթեմատիկա։
Ամսավճարը՝ 8.000 ՀՀ դրամ:


Դասընթացները հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան անցնել մասնագիտական պրակտիկա՝ համագործակցելով ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների և ընկերությունների հետ:
Ծրագիրը համաֆինանսավորվում է Հայ Օգնության Ֆոնդի կողմից։
Մասնակիցների ընտրությունը կկատարվի թեստավորման և հարցազրույցի միջոցով:
Հարցերի դեպքում զանգահարել 094 034 034 հեռախոսահամարներով։

Գրանցվել մեր դասընթացներին