gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԾՐԱԳՐԵՐ

Վեբ ծրագրավորման դասընթաց զինծառայողների համար

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետական «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է 6 ամսյա անվճար դասընթաց՝ զինծառայողների կամ զորացրված երիտասարդների համար։


Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, JavaScript, PHP, Data Base, Linux, Adobe Photoshop, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, անգլերեն լեզու առարկաներից:

Դասընթացի ավարտին մասնակիցները՝ ստանալով Վեբ ծրագրավորողի որակավորում, կկարողանան ձևավորել և նախագծել Վեբ կայքեր, առանձին էջեր, հավելվածներ: 
Ծրագիրն իրականացվում է մեկ նպատակով.  հնարավորություն տալ զինծառայողներին կամ զորացրված երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն։