Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գիտակրթական հիմնադրամը Հայաստանի Հանրապետության «Զինվորի Մայր» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համատեղ` Հայ Օգնության Ֆոնդի ֆինանսավորմամբ, իրականացնում է վեցամսյա անվճար ծրագրավորման դասընթացներ այն երիտասարդների համար, ովքեր մասնակցել են (զինվորներ և կամավորներ) 44-օրյա պատերազմին:
Ծրագիրն հիմնական նպատակն է՝ հնարավորություն տալ երիտասարդներին մուտք գործել ՏՏ ոլորտ, ունենալ նոր մասնագիտություն և ստանալ աշխատանքի հնարավորություն։
- Ծրագրի մասնակիցները ձեռք կբերեն խորը գիտելիքներ՝
- HTML/CSS, JavaScript, PHP, Data Base
- Դիսկրետ մաթեմատիկա
- Ալգորիթմների տեսություն
- Եվ ցանցային հիմունքներ առարկաներից:
Ստանալով Վեբ ծրագրավորողի որակավորում՝ մասնակիցները կկարողանան ձևավորել և նախագծել Վեբ կայքեր, առանձին էջեր, հավելվածներ:
Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել` անձնագիր և հաշմանդամության գրքույկ:
Դիմումներն ընդունվում են Հայաստանի ողջ տարածքից: