gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԾՐԱԳՐԵՐ

ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների միջև հարթակի ստեղծում

«Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» գիտակրթական հիմնադրամը, համագործակցելով «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի հետ, ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Թվային հմտությունների զարգացման միջոցով ՏՀՏ և զբոսաշրջության ոլորտների ներկայացուցչների միջև  հարթակի ստեղծում» ծրագիրն՝ ուղղված Շիրակի մարզի զբոսաշրջային հնարավորությունների ընդլայնմանը թվային հմտությունների և նորարարական լուծումների ներդրման միջոցով։ 

Ծրագրի հիմնական նպատակն է կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամային իրավիճակում աջակցել Շիրակի մարզում գործող զբոսաշրջության ոլորտի ընկերություններին` ստեղծելով գործունեության այլընտրանքային հնարավորություններ։

Ծրագիրն իրականացվում է երկու փուլով.

  • Զբոսաշրջության ոլորտի աշխատակիցների համար թվային և տեխնոլոգիական դասընթացների իրականացում՝ Վեբ Ծրագրավորում; Որոնողական համակարգերի օպտիմիզացիա (SEO); Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM); Բիզնեսի առցանց կառավարում
  • Զբոսաշրջության ոլորտում նորարարական լուծումների ստեղծում և Շիրակի մարզում դրանց պիլոտային կիրառում

ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից: