Շարունակում ենք ներկայացնել ԳՏՏԿ այն դասախոսներին, ում անձնանվեր աշխատանքի շնորհիվ մեր շրջանավարտների 99.999% աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում


Կարեն Աճեմյանը դասավանդում է վեբ ծրագրավորում (HTML, CSS, JavaScript, MySQL, PHP) ԳՏՏԿ-ում: Ավարտելով Հայաստանի Պետական Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ստանալով ինժեներ ճարտարագետի որակավորում` 2007-2009թթ․ շարունակել է ուսումնառությունը Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաներ Կենտրոնում՝ հաշվի առնելով ծրագրավորման ոլորտի զարգացման տեմպերը և պահանջարկը Հայաստանում։

«Ավելի քան 10 տարի աշխատում եմ ԳՏՏԿ-ում, աշխատանքային մթնոլորտը ԳՏՏԿ-ում շատ ունիկալ է։ Եթե դու ցանկանում ես շատ խորը գիտելիքներ փոխանցել, ձգտել անհնարինին հասնելու համար, ուրեմն ԳՏՏԿ-ն հենց քո ճիշտ տեղն է։ Ես մեծ սիրով եմ կատարում իմ աշխատանքը, քանզի մեծ պարգև է գիտելիքներ փոխանցելու արվեստը, և ես ինձ շատ գնահատված եմ զգում»- ավելացրեց Կարեն Աճեմյանը։

Կարենը շեշտում է, որ ուսուցման գործընթացում շատ կարևոր է նորագույն տեխնոլոգիաների ուսումնասիրումը, և ուսանողների հետ մեծ ջանքերով են աշխատում, որը նպաստում է ՏՏ ոլորտի զարգացմանը, և դրա հիմքում ընկած են ՏՏ կրթության լավագույն ավանդույթների ու նորարար մոտեցումների կիրառումը։

Շատ դիպուկ էին նաև Կարենի կանխատեսումները խոչընդոտները հաղթահարելու հարցում․Ճիշտ որոշում կայացնելու ունակություն և հավատարիմ ընկերների առկայություն։