Վկայականների Հանձնում ԳՏՏԿ Ամառային Դասընթացների մասնակիցներին

Շնորհավոր Տոնդ Տաղանդաշատ Հայ!

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, տոնական էր նաև Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում. Ամառային նախապատրաստական դասընթացների մասնակիցները ստացան ավարտական վկայականներ Ծրագրավորման Հիմմունքներ, Օպերացիոն Համակարգեր, Դիսկրետ Մաթեմատիկա և Անգլերեն լեզու դասընթացներից: Այս տարի ԳՏՏԿ-ն ուներ 30 ուսանող ամառային դասընթացներին, ովքեր դիմել են ԳՏՏԿ երկամյա կրթական ծրագրին: 2016-2018թթ ուուսմնական տարիների համար Կենտրոնն ունի 60 դիմորդ: Ընդունելության քննությունների արդյունքում պարզ կդառնա այն 30 դիմորդների անունները, ովքեր, հաղաթահարելով առաջադիմության շեմը, կընդգրկվեն ԳՏՏԿ Վեբ կամ Մոբայլ Տեխնոլոգիաներ բաժիններում: Մաղթում ենք հաջողություն մեր ուսանողներին և դիմորդներին: