ՍտարտԱփ Մշակույթ Գյումրիում


Անուշիկ, Արա, Գոհար, Ամալյա, Ալինա, Անի՝ նպատակասլաց, ընկերասեր, համառ, հնարամիտ, մի խոսքով՝ GAFA:

Նրանք որոշեցին ստեղծել առցանց գրադարան, որտեղ տեղ կգտնեն ամենատարբեր ժանրերի և ամենաքմահաճ ընթերցողի հետաքրքրությունը բավարարող գրքեր։ Սակայն այս հարթակը չի սահմանափակվում միայն ընթերցանությամբ։ Այս հարթակի օգնությամբ ընթերցողը հնարավորություն կունենա ընթերցանությանը զուգահեռ վիրտուալ այցելություն կատարել այն վայրը, որտեղ տեղի են ունենում գրքում նկարագրվող իրադարձությունները։

Ներկա պահին պատրաստ է կայքի նախնական տեսքը, կայքի տվյալների բազան և ադմինի էջը: Թիմը նախատեսում է կատարել կայքի դիզայնի փոփոխություն, ֆունկցիոնալության կատարելագործում, օգտատերերին ընձեռվող հնարավորությունների ընդլայնում, գրադարանի համալրում, ինչպես նաև համագործակցության հաստատում ժամանակակից հեղինակների հետ, բիզնես մոդելի նախագծում: