Խոսել-խոսել անվերջ կարելի է, իսկ արդյունքները տեսնել և չգնահատել ուղղակի անկարելի


Մեղվիկ Հկ-ի սաներն կիսվում են իրենց տպավորություններով: Նոր անվճար ծրագրի շնորհիվ, որը իրականացնում է ԳՏՏԿ-ն՝ «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, հնարավորություն է տալիս նրանց ծանոթանալ ծրագրավորման ոլորտին։


«Շնորհակալ եմայս ծրագրի բոլոր նախաձեռնողներին, ովքեր շնորհեցին մեզ այս մեծ հնարավորությունը մեր գիտելիքները զարգացնելու համար։ Շաբաթական երկու անգամ իրականացվող դասերը հնարավորություն են տալիս ձեռք բերված տեսական գիտելիքները նաև կիրառել գործնականում: Ես շատ սիրում եմ օտար լեզուները, երկու տարի շարունակ նաև մասնակցում եմ ռոբոտաշինության դասերին, բայց մի բան հաստատ է՝ երբեք չեմ դադարի ուսումնասիրել ծրագրավորում ինչ մասնագիտություն էլ հետագայում ընտրեմ» - Հովհաննիսյա Արաքսիա, 14 տ․: