Խոսել-խոսել անվերջ կարելի է, իսկ արդյունքները տեսնել և չգնահատել ուղղակի անկարելի


Մեղվիկ ՀԿ-ի սաներն կիսվում են իրենց տպավորություններով: Նոր անվճար ծրագրի շնորհիվ, որը իրականացնում է ԳՏՏԿ-ն՝ «ՔՐՈՆԻՄԵՏ» բարեգործական հիմնադրամի օժանդակությամբ, հնարավորություն է տալիս նրանց ծանոթանալ ծրագրավորման ոլորտին։


«Շնորհիվ այս հիասքանչ ծրագրի՝ կարողանում եմ հարստացնել գիտելիքներս ծրագրավորման ոլորտում, արդեն իսկ աշխատել վեբ կայքերի ստեղծման վրա, որը դեռ փոքրուց երազել եմ, բայց ինձ անհաս բարձունք է թվացել։ Դասապրոցեսներին բոլոր խրթին թվացող հարցերը շատ արագ լուծվում են, քանզի մասնագետի կողմից ամեն ինչ մանրամասնորեն բացատրվում է։ Շատ եմ սիրում այս մասնագիտությունը, և այս ծրագիրը ինձ հնարավորություն տվեց համոզվել այդ հարցում և կատարել իմ առաջինվստահ քայլերը» - Թադևոսյան Արմեն, 15 տ․: