Փեյնտբոլի առաջնություն IT-ում


Հունիսի 17-18-ին անցկացվեց Փեյնթբոլի մրցաշար ՏՏ ընկերությունների միջև Սևանա լճի ափին: Ինը թիմեր անզիջում պայքար մղեցին հաղթողի տիտղոսին արժանանալու համար:Երկու օր տևած թեժ պայքարում հաղթեցին ՎՕԼՕ և ԳՏՏԿ թիմերը: Անսահաման հպարտությամբ շնորհավորում ենք ԳՏՏԿ թիմին՝ հաղթանակի կապակցությամբ, ԳՏՏԿ-ն ևս մեկ անգամ ապացուցեց ,որ միասնական կամքը անընկճելի ուժ է: Հ.Գ. Միջոցառման կազմակերպիչներն էին՝ Գյումրու տեխնոլոգիական կենտրոն, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամ, Լեգիոն Փեյնտբոլի ակումբ: