gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ 14 տարիների հաջողության պատմություն

ԳՏՏԿ 14 տարիների հաջողության պատմություն

Ամեն ինչ սկսվեց 14  տարի առաջ՝ ԳՏՏԿ  գիտակրթական հիմնադրամի  գործունեությամբ՝ աշխատելով ապակենտրոնացնել տեղեկատվական տեխնոլոգիաների շուկան Երևանից Գյումրի և պատրաստել ՏՏ ոլորտի մրցունակ կադրեր: Ճկուն ուսումնական ծրագրի և շեշտադրված գործնական ուսուցման շնորհիվ կենտրոնի շրջանավարտները մրցունակ կադրեր են` տեղեկատվական տեխնոլոգիաների շուկայում, ինչի մասին վկայում է վիճակագրությունը: Եթե  2007  թվականին ԳՏՏԿ-ն ունեցել է 18 շրջանավարտ, նրանցից 45%-ն աշխատանքի են անցել ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, ապա արդեն իսկ 2019 թվականին հաստատությունն ունի ավելի քան 4000 շրջանավարտ, այսօր շրջանավարտների 98%-ն համալրում է ՏՏ ոլորտի աշխատաշուկան, մեծ մասը Գյումրիում: 


Ամեն օր Երևանից Գյումրի են ժամանել առաջատար կրթական հաստատությունների և մասնավոր ընկերությունների բարձրակարգ մասնագետները՝ դասավանդելու շաբաթական վեց անգամ կազմակերպվող դասընթացներում: Իսկ այժմ կենտորնում դասավանդում են ԳՏՏԿ-ի լավագույն շրջանավարտներն, ովքեր իրենք իսկ ունեն հիմնած իրենց սեփական կազմակերպությունները, իրենք են գնում մարզեր՝ դասավանդելու, զարգացնելու ՏՏ ոլորտը ՀՀ մյուս մարզերում։ 
Ահա ևս մեկ որդեգրած առաքելություն, որն իրականացնում է ԳՏՏԿ-ն՝ զարգացնել ՏՏ ոլորտի ներուժը Հայաստանի մյուս մարզերում, չսահմանափակվելով միայն Շիրակի մարզով։


2015թ-ից սկսած ԳՏՏԿ-ն իր գործունեությունը սկսեց ծավալել Լոռու մարզում, Վանաձոր քաղաքում՝ սկզբում դասընթացներն իրականացնելով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում։ Իսկ այժմ դասընթացներն անցկացնում է Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում՝ նպաստելով տարածաշրջանի կայուն զարգացմանը։
Սույն թվականի մարտի 1-ից կմեկնարկեն Software և iOS ծրագրավորման դասընթացներ՝ Եղեգնաձորի և Վայոց Ձորի մարզերում։


Նպատակն է, որ մարզերի երիտասարդները ստիպված չլինեն տեղափոխվել Երևան կրթություն ստանալու համար, այլ կարողանան որակյալ ուսում ստանալ իրենց բնակավայրին մոտ։ Երևանը դեռևս գրավիչ է ապրելու տեսանկյունից, բայց այն, ինչ կատարվում է  ԳՏՏԿ-ի, Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի շուրջ, ցուցիչ է, որ մենք ճիշտ ճանապարհին ենք։ Տարվա կտրվածքով մեծ քանակությամբ ուսանողներ են գալիս ԳՏՏԿ, Գյումրու և Վանաձորի տեխնոպարկեր, կողմնորոշվում իրենց մասնագիտության ընտրության հարցում։ Հուսով և հավատով ենք, որ մյուս մարզերում էլ կունենանք նմանատիպ կենտրոններ՝ տեխնոպարկեր։