ԳՏՏԿ-ն համալրում է իր դասախոսական կազմը ևս մեկ պրոֆեսիոնալ մասնագետով


Վարուժան Ղազարյանը դասավանդում է Ջավա Սկրիպտ ԳՏՏԿ-ում: Միաժամանակ նա աշխատում է՝ «Brain Fors» ընկերությունում: Դեռ փոքր տարիքից նա մեծ հետաքրքրություն է տածել ՏՏ ոլորտի նկատմամբ: Այս ոլորտում առաջին քայլերը սկսել է 2010 թ-ից և արդեն 2012 թ-ից սկսած աշխատել է տարբեր ընկերություններում՝ որպես Front End Developer: Հետաքրքրությունը այս լեզվի նկատմամբ շատ մեծ է, և նա ուսումնասիրում է այն բոլոր արդիական տեխնոլոգիաները՝ NodeJs. AngularJs,ThreeJs , որոնց հիմքում ընկած է հենց Ջավա Սկրիպտ-ը: Նա շեշտում է, որ Ջավա Սկրիպտ-ը վեբ ծրագրավորման ոլորտում զբաղեցնում է շատ բարձր դիրք, և ունի հսկայական պահանջարկ և՛ տեղի, և՛ միջազգային շուկայում: Դասավանդման մեջ նա կարևորում է՝ մակերեսային ուսուցումից բացի ծրագրավորման լեզուն ավելի խորքային մատուցելը: ԳՏՏԿ ուսանողների հետ աշխատանքը նախ և առաջ նրան տալիս է մասնագիտական փորձ, և հնարավորություն ուսանողների հետ կիսվելու գիտելիքներով ու հմտություններով: Նրա համար ոգեշնչող է, որ ԳՏՏԿ ուսանողների մոտ նորը սովորելու և ավելին իմանալու ցանկությունը շատ մեծ է: ԳՏՏԿ ուսանողները ունեն բոլոր հնարավորությունները կրթությունից հետո դառնալ լավ մասնագետ թե՛ տեղի, և թե՛ միջազգային աշխատաշուկայում: