ԳՏՏԿ-ն շարունակում է ներկայացնել իր հաջողակ շրջանավարտներին


Արտաշես Բալաբեկյանը սովորել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում 2010-2012թթ.: Ծրագրավորման հանդեպ մեծ հետաքրքրություն է ունեցել դեռ շատ փոքր տարիքից: Մեծ սերը և հետաքրքրությունը նրան ճանապարհ են հարթել մուտք գործել ՏՏ աշխարհ՝ դեպի Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն, ձեռք բերելու այն հզոր գիտելիքների պաշարը, որի մասին նա միշտ երազել էր:

«ԳՏՏԿ_ն մեծ հնարավորություն է տալիս երիտասարդներին, հենց այստեղ է որ իրնեց ուժերին չհավատացող բազմաթիվ երիտասարդներ դարձան Գյումրիում պահանջված մասնագետներ: ԳՏՏԿ_ն հենց այն վայրն է, որ հետաքրքրություն և պատասխանատվության մեծ զգացում է սերմանում ուսանողների մեջ»- ավելացրեց Արտաշես Բալաբեկյանը:

Ներկայումս Արտաշեսը աշխատում է XCloud Networks ընկերությունում, որպես ցանցային մասնագետ և ծրագրավորող, իսկ ԳՏԿ-ում դասախոս է: