gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԾՐԱԳՐԵՐ

Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ֆինանսավորմամբ իրականացնում են Շիրակի մարզում տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների զարգացմանն ուղղված ծրագիր։ Ծրագիրը նպատակ է հետապնդում վերապատրաստել երիտասարդներին և հզորացնել ՏՏ ընկերությունների կարողությունները՝ տրամադրելով դրամական և բիզնես զարգացման աջակցություն։

Ծրագիրը նախատեսում է իրականացնել հետևյալ միջոցառումները՝

Բաղադրիչ 1

  • Անցկացնել ծրագրավորման ուղղությամբ անվճար վերապատրաստման դասընթացներ (6 ամսյա) աշխատանք չունեցող, սակայն մաթեմատիկական մտածելակերպ ունեցող 17-35 տարեկան մարդկանց համար։ Ծրագրի ընթացքում կվերապատրաստվեն 180 գործազուրկ երիտասարդներ։
  • Վերապատրաստման դասընթաց անցած մասնակիցներից ձևավորել թիմեր, որոնք պրակտիկայի ծրագրի (առավելագույնը 5 ամիս) ընթացքում կցված կլինեն ընկերություններին և ծրագրի կողմից հիմնված տարածքում կաշխատեն ընկերության կողմից առաջարկվող նախագծերի վրա։ Պրակտիկայի ծրագրի վերջում 90 վերապատրաստված մասնագետներ կանցնեն աշխատանքի այդ ընկերություններ ։
Բաղադրիչ 2
  • Անցկացնել կարիքների գնահատում Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերությունների շրջանում՝ հասկանալու, թե ինչպիսի օժանդակության կարիք ունեն ընկերությունները իրենց գործունեությունը ընդլայնելու և հասույթը ավելացնելու համար։ Արդյունքների հիման վրա մշակել և իրականացնել կարողությունների զարգացման ծրագիր 15 ընկերությունների համար։
  • Օժանդակել վերապատրաստում անցած մասնակիցներին միավորվել և հիմնել սեփական ստարտափերը։ Ծրագրի շրջանակում աջակցություն կստանան երկու թիմեր։

Ծրագիրը մեկնարկել է 2016թ․ի դեկտեմբերին՝ երկու տարի տևողությամբ։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 750,000 եվրո։

Սույն հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության աջակցությամբ: Սույն հրապարակման մեջ տեղ գտած տեսակետները հանդիսանում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի պատասխանատվությունը և կարող են չարտացոլել Եվրոպական միության տեսակետը: