gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԾՐԱԳՐԵՐ

Դասընթացներ զորացրված երիտասարդների համար

Զորացրված երիտասարդների ու  և զոհված զինծառայողների ընտանիքների անդամների համար«Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը և «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը հանդես են գալիս նախաձեռնությամբ, որի նպատակն է կազմակերպել վեբ-ծրագրավորման 6 ամսյա անվճար դասընթացներ:

ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ձեռք բերել գիտելիքներ HTML/CSS, Java Script, PHP, Data Base, դիսկրետ մաթեմատիկա, ալգորիթմների տեսություն, Photoshop առարկաներից:

«Գնալով ՏՏ ոլորտը ընդլայնվում է Գյումրիում, մասնագետները դառնում են պահանջված: Այս  ծրագիրն իրականացնում ենք մեկ նպատակով.  հնարավորություն տալ զորացրված երիտասարդներին, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին մուտք գործել ՏՏ ոլորտ և ունենալ աշխատանքի հնարավորություն»,-նշում է ԳՏՏԿ տնօրեն Ամալյա Եղոյանը:

«Դեպի առաջ» բարեգործական ՀԿ-ի նախագահ Սևան Ամիրյանի խոսքերով՝ ԳՏՏԿ-ն իր մեծ փորձով և հնարավորություններով հիանալի գործընկեր է իրենց առջև դրված նպատակին հասնելու համար: «Ծրագիրը հնարավորություն է տալիս աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, որպեսզի կարողանան գտնել իրենց արժանավայել տեղն աշխատաշուկայում», - նշում է Սևան Ամիրյանսը: