gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Շարունակում ենք ներկայացնել ԳՏՏԿ այն դասախոսներին, ում անձնանվեր աշխատանքի շնորհիվ մեր շրջանավարտների 99% աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Շարունակում ենք ներկայացնել ԳՏՏԿ այն դասախոսներին, ում անձնանվեր աշխատանքի շնորհիվ մեր շրջանավարտների 99% աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

 

Քրիստինե Գյուլբեկյանը ավարտել է Գյումրու Պետական Մանկավարժական Ինստիտուտի բնագիտակա-աշխարհագրական ֆակուլտետի կենսաքիմիա բաժինը։ Հինգ տարի սովորելուց հետո կրթությունը շարունակել է ԳՏՏԿ-ում՝ ավելի լուսավոր ապագա ունենալու համար։ Ավելի շուտ քան կարող էր ենթադրել ԳՏՏԿ ղեկավարության կողմից ստացել է առաջարկ՝ աշխատել որպես սկսնակ ծրագրավորող նորաստեղծ ընկերությունում։ Ներկայումս ԳՏՏԿ-ում դասավանդում է «Ծրագրավորման հիմունքներ և վեբ ծրագրավորում» առարկան, միաժամանակ նաև աշխատում ՋիԹեք ընկերությունում։

«ԳՏՏԿ-ն տալիս է ինքնահաստատվելու, ինքդ քեզ լավ ճանաչելու, քո թաքնված կարողությունները բացահայտելու մեծ հնարավորություններ։ ԳՏՏԿ-ն եզակի կենտրոն է, որտեղ ստեղծվել է մեր երիտասարդների ապագան կերտող այժմյան միջավայրը։ Ուսանողների հետ աշխատելու ընթացքում գտնում ես այնպիսի հարցերի պատասխաններ, որոնց հետ նախկինում չես առնչվել։ Ժամանակի հետ համընթաց քայլելու համար խիստ անհրաժեշտ է ունենալ իրազեկ հասարակություն, և գործում իր ուրույն տեղն ունի ԳՏՏԿ-ն, որտեղ պրոֆեսիոնալ դասախոսական կազմը ջանք ու եռանդ չի խնայում՝ ուսուցանելու և զարգացնելու ոլորտում ունեցած կարողություններն ու հմտությունները» - նշեց Քրիստինե Գյուլբեկյանը։

Որպես մանկավարժ իր գործը համարում է հաջողված, քանզի իր տված գիտելիքների դիմաց ստանում է նոր գիտելիքներ, և կարծում՝ յուրաքանչյուր ոք, ով կատարել է իր առաջին քայլերը ԳՏՏԿ-ում, պետք է շնորհակալ լինի բոլոր այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր տարիներ շարունակ ունեցել են իրենց դրական ներդրումը կենտրոնի զարգացման գործում և շարունակում իրենց գործը ի նպաստ կենտրոնի: