gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Այց Գավառ

Այց Գավառ

ՀՀ  կառավարության՝ Հայաստանը ՏՏ երկիր դարձնելու տեսլականով ու Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտում արդեն ունեցած փորձը մյուս մարզերին ներկայացնելու նպատակով Շիրակի մարզի մասնագետները շարունակում են  հանդիպումների շարքը  այլ մարզերում: «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական ամենամեծ հայ-թեք համաժողովի տրամաբանական շարունակությամբ, դեկտեմբերի 26-ին, ԳՏՏԿ մասնագետները Գեղարքունիքում էին:

Այցի  շրջանակներում, նախ հանդիում տեղի ունեցավ Գավառի ITM ինովացիոն կենտրոնի սաների  հետ: Սարգիս Կիևյանի  գլխավորությամբ գործող կենտրոնի սաները ներկայացրեցին ինչպես իրենց կողմից արդեն պատրաստած ռոբոտները, այլ նաև այն առաջիկայում ծրագրած անելիքները:  Այցի հաջորդ կանգառը Գավառի Luseen  Technologies  Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնադրամում էր: Հիմնադրամի ստեծման համանախաձեռնողներ  Վարազդատ Ավետիսյանն ու Արտակ  Դռնոյանը պատմեցին հիմնադրամի առաքելության. Գեղարքունիքի  մարզում  ՏՏ   ոլորտի կայուն զարգացման հեռանկարների մասին: Չնայած գործունեության կարճ  ժամանակահատվածին գավառցիներին արդեն իսկ հաջողվել է լավ արդյունքներ գրանցել   այդ թվում մի շարք մոբայլ հավելվածներ ՝ Zvartnots, Dram Today  և այլն: Ավելի ուշ տեղի ունեցավ «Բարձր տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում, Շիրակի մարզի հաջողված փորձի ներկայացում» թեմայով հանդիպում, որի ընթացքում Գյումրու  Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա  Եղոյանը ներկայացրեց ԳՏՏԿ  առաքելությունն ու անցած ճանապարհը, պատմեց նաև   նաև  Գյումրու  Տեխնոլոգիական կենտրոնում գործող ընկերությունների ու ԳՏԿ հնարավորությունների մասին:  Ամերիկյան SixelIT ընկերության  Գյումրու  ղեկավար Բելլա  Հարությունյան`  խոսեց ընկերության հաջողված փորձի ու ՏՏ  ոլորտում կանանց դեր  մասին:

Հանդիպման ավարտին հյուրերը վստահեցրին՝  Գեղարքունիքում կան բոլոր հնարավարությունները ՏՏ զարգացնելու  համար: