gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

պրակտիկ պարապմունքեր ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայում

 պրակտիկ պարապմունքեր ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայում

Դեկտեմբերի 15-ից Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում գործող ՏՏ ինկուբացիոն լաբորատորիայում իրենց պրակտիկ պարապմունքերն են անցկացնում Մայքրոսոֆթ ինովացիոն և ԳՏՏԿ կենտրոնների կողմից կազմակերպված 6 ամսյա դասընթացներն ավարտած ուսանողները: Այս պահին դասընթացի առաջին փուլն արդեն ավարտած և ինտենսիվ ուսուցման ծրագիրն անցած մոտ 50 երիտասարդ մասնակցնում է պոտենցիալ գործատուների կողմից տրամադրվող գործնական աշխատանքների փուլին: Մոտ 10 ընկերություն մինչ այս քննության արդյունքերի միջոցով ընտրել է 5-6 մասնակցի, ովքեր այս ընթացքում հատուկ նախագծեր կիրականացնեն տվյալ ընկերույթյունների մենթորների օգնությամբ: Եվրամիության և ՀՀ տարածքային կառավարման և
զարգացման նախարարության կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացմանը խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում հիմնված լաբորատորիան մարզի 17-35 տարեկան գործազուրկներին կտրամադրի տեղեկատվական տեխնոլոգիաների 5-ամսյա դասընթաց: Ծրագիրը, որն ներառելու է շուրջ 200 մասնակից, համագործակցում է տեղական ՏՏ ընկերությունների հետ՝ բացահայտելու նրանց՝ մարդկային ռեսուրսների պահանջարկը, և դրա հիման վրա կրտսեր ծրագրավորողներ է պատրաստում:
Նախագիծը փորձում է լուծել երիտասարդների գործազրկության խնդիրը Շիրակի մարզում՝ բարելավելով նրանց գիտելիքներն ու հմտությունները ՏՏ ոլորտում, որն առաջնային է Հայաստանի համար: EU4Business և EU4Regions նախաձեռնությունների շրջանակում Եվրոպական միությունն աջակցում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնին և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնին՝ Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացումը խթանելու համար: Ծրագրի նպատակն է ավելացնել բարձրորակ արտադրանք թողարկող փոքր բիզնեսների քանակը, ինչպես նաև հզորացնել Շիրակի մարզի երիտասարդ մասնագետների հմտությունները ՏՏ ոլորտում՝ որպես տնտեսական աճի և համապարփակ զարգացման խթանում: