gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Ծրագրավորման դասընթացներ դպրոցականների համար

Ծրագրավորման դասընթացներ դպրոցականների համար


Հրաշալի ծրագրի մեկնարկ, որի շահառուները Գյումրիի թիվ 1 և թիվ 2 գիշերօթիկ հաստատությունների սաներն են: Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը «Հանուն Գյումրու և Գյումրեցիների» ՀԿ֊-ի ֆինանսական աջակցությամբ կիրականացնի երկու ամիս շարունակ Վեբ Ծրագրավորման դասընթացներ՝ Գյումրիի գիշերօթիկ դպրոցների սաների համար հմուտ մասնագետների ղեկավարությամբ: Նոր համագործակցության սկիզբ, որի շնորհիվ ավելի քան 60 երխա ԳՏՏԿ_֊ում առաջին անգամ հնարավորություն կունենան հաղորդակից դառնալ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին։ Դասընթացի ավարտին երեխաներն իրենց դասավանդողների աջակցությամբ կստեղծեն վեբկայքեր: Դասավանդողներ՝ Գայանե Ասլանյան, Հովհաննես Մարտիրոսյան։