gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Հանդիպում դիմորդների հետ

Հանդիպում դիմորդների հետ


Փետրվարի 28-ին տեղի ունեցավ շատ սպասված հանդիպում ԳՏՏԿ գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանի, Հայաստանում Մայքրոսոֆթ իննովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանի և այն բոլոր շահագրգիռ անձանց միջև, ովքեր վաղօրոք հայտագրվել էին՝ մասնակցելու «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում իրականացվող ծրագրավորման անվճար դասընթացներին: Հանդիպման ընթացքում Արտաշեսը ներկայացրեց դասընթացի կարևորությունը, որը խթան է հանդիսանալու աշխատաշուկայում մասնագիտական աճ և վերելք ապահովելու համար: Երիտասարդները նրան ուղղեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք ստացան սպառիչ պատասխաններ: Թեժ քննարկումից հետո ծրագրավորման ոլորտի ապագա ուսանողները կիսվեցին իրենց դրական տպավորություններով: