gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ-ՇՊՏՔ համագործակցությունը

ԳՏՏԿ-ՇՊՏՔ  համագործակցությունը

Արդեն մի քանի տարի է, ինչ Գյումրու  Տեխնալոգիական Կենտրոնի  և Շիրակի Պետական Տարածաշրջանային քոլեջի համագործակցության արդյունքում քոլեջի  բարձր կուրսերի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անցնում են  կենտրոնում: 

Քոլեջի  տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Գոհար  Խաչատրյանի վստահեցմամբ   համագործակցության արդյունքում ուսանողների տեսական գիտելիքները գործնական կիրառություն են ստանում, ինչն ավելի է իրենց մոտեցնում իրենց ընտրած մասնագիտությանը: ՚Արդեն մոտ 10 տարի է ինչ համագործակցում ենք: Համագործակցոիթյան արդյունքում, ուսանողներն ինչպես դասընթացների են մասկանցում  ԳՏՏԿ-ում, այնպես էլ իրենց արտադրական  պրակտիկան են անցնում, իսկ  մի քանի տարի առաջ նաև  քոլեջի դասախոսներն են վերապատրաստում անցել Գյումրու Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնում՚,-նշեց Գոհար  Խաչատրյանը՝  ուրախությամբ հավելելով, որ քոլեջի  լավագույն շրջանավարտները սովորւմ, ապա նաև աշխատում են ԳՏՏԿ-ում:

Այս համագործակցությունը ոչ միայն լրացնում է քոլեջի ուսանողների գիտելիքները, այլ նաև  գերազանց հնարավորություն է տալիս խորանալու իրենց մասնագիտության մեջ:

Լարիսա Եղոյանն ու  Սուսաննա Մկրտչյանը սովորում են Տարածաշրջանային պետական  քոլեջի Հաշվողական տեխնիկայի ու ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում բաժնի 4-րդ կուրսում:  Քոլեջի լավագույն ուսանողուհիները, պրակտիկ դասընթացներից զատ էլ առիթը բաց չեն թողնում մասնակցելու կենտրոնի դասընթացներին: Այս  պահին երկուսով մասնակցում ԳՏՏԿ-ի ՋԱՎԱ-ի  դասընթացներին:

՚Այստեղ ամենակարևորը մոտ ենք աշխատաշուկային: Կարևոր է նաև այն , որ այստեղ հնարավորություն ունեք մեր գիտելիքները կիրառելուՙ,-նշեց Սուսաննա Մկրտչյանը:

՚Այստեղ միջավայրը՝ ՏՏ ոլորտին՝ այսքան ընկերությունների կողքին, շատ  տրամադրող է:  Քեզանից անկախ ձգտում ես ու փորձում ես ավելիին՚,-հավելեց Լարիսա Եղոյանն:

 

Ուսանողուհիներն այնքան  են տարվել ՋԱՎԱ-ով, որ ուզում են խորանալ հենց այս մասնագիտության մեջ: