gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Հայաստանն ունի բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով զարգանալու համար

 Հայաստանն ունի  բոլոր նախադրյալները ՏՏ ոլորտով  զարգանալու համար: Նոյեմբերի 17-ին  ՏՏ ոլորտով հետաքրքրվող ավելի քան 200  երիտասարդ հանրապետության բոլոր մարզերից հավաքվել էին Գյումրիում՝  ծանոթանալու ոլորտի խնդիրներին ու  ձեռքբերումներին՝ Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի օրինակով: Առաջին անգամ անցկացվող «Մարզերի հզորացումը բարձր տեխնոլոգիաների խթանմամբ» հանրապետական  ամենամեծ հայ-թեք համաժողովի նպատակն է բացահայտել կրթությունից բիզնես հնարավորությունները և մարտահրավերները, քննարկել և բացահայտել ՀՀ կառավարության դերը մարզերում՝ բիզնես միջավայրի ստեղծման գործընթացում, նպաստել մարզերում բիզնես միջավայրի զարգացմանը, ցույց տալ Շիրակի մարզի հաջողված փորձը բարձր տեխնոլոգիաների, ճարտարագիտության և հարակից ոլորտների՝ կրթության, բիզնեսի զարգացման ու ենթակառուցվածքային խթանիչ միջավայրի ձևավորման գործընթացներում:

Երկօրյա համաժողովի արդյունավետության համար,  նախաձեռնողները ոչ միայն նախատեսել էին  պանելային 3 քննարկումներ՝ «Բիզնես միջավայրի աջակցություն», «Բիզնես մտածելակերպի խթանումը մարզերում», «Առաջընթացը կրթության ոլորտում` ՀՀ զարգացման գրավական», այլ նաև  վորքշոփեր՝ ,միջազգային և տեղական փորձագետների կողմից:

Համաժողովի բոլոր հյուրերին շնորհավորեցին և  բարի ու արդյունավետ աշխատանքային ընթացք  մաղթեցին նաև  Համաշխարհային   բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն, Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը,  ԵՄ համագործակցության բաժնի պետ  Հոա-Բինհ Աջեմյանը,  Շիրակ  մարզպետ Արթուր Խաչատրյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: 

 Համաժողովն անցկացվում է  ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, Գյումրու Տեխնոլոգիական Կենտրոնը, Շիրակի մարզպետարանը և Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի աջակցությամբ (ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ-ի և Գերմանիայի տենտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և իրականացվում GIZ-ի «Մասնավոր հատվածի զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի կողմից):

Համաժողովի ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի և  Թվային Նուռ ընկերության հիմնադիր Թոդ Ֆաբաքերի միջև  կնքվեց հուշագիր՝  ՀՀ ճանապարհների թվայնացման պիլոտային ծրագրի մեկնարկի մասին:  Այս ծրագրի մեկնարկը ևս Շիրակից է: