gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

ԳՏՏԿ դասախոսական կազմը համալրվեց ևս մեկ առաջատար մասնագետով

ԳՏՏԿ դասախոսական կազմը համալրվեց ևս մեկ առաջատար մասնագետով


Շանթ Պետրոսյանը դասավանդում է անդրոիդ ծրագրավորում ԳՏՏԿ-ում։ Նա ավարտել է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» բաժինը՝ ձեռք բերելով բակալավրի աստիճան: Մագիստրատուրայում հմտացել է «Ինֆորմատիկա և կիրառական ալգորիթմներ» մասնագիտության մեջ։ Շանթն աշխատել է այնպիսի հայտնի ընկերություններում, ինչպիսիք են՝ “ARAGAST", “Atos / Worldline”, “Energize Global Services”: Շանթ Պետրոսյանը տիրապետում է հետևյալ ծրագրավորման լեզուներին՝ Node.js, JAVA/Android, C#, Microsoft CRM: Նա պրակտիկա է անցկացրել “BEVER”, “Instigate”, “CIT” ընկերություններում: Շանթը մանկուց երազել է ծրագրավորման մասին և ձգտել է դառնալ հմուտ ծրագրավորող։ Շանթը կարծում է, որ դասավանդումը փորձի և գիտելիքի փոխանակում է։ Նա սիրում է հետազոտական աշխատանք տանել տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր գաղափարներ առաջ քաշելու և ծրագրեր իրականացնելու նպատակով։ Դասավանդումը Շանթին հնարավորություն է ընձեռում լրացնելու տեսական գիտելիքների բացը, որը կօգնի իրեն նաև մարդկանց հետ շփվելու և աշխատանքի կազմակերպչական հարցերում։ Նա կարծում է, որ մասնագիտական աճի համար մարդկային հարաբերությունները, գիտելիքը, թիմային աշխատանքը և ապագայի նկատմամբ լավագույն սպասելիքները մեծ դեր ու նշանակություն ունեն։