gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Ոլորտային կապերի համակարգող

Ոլորտային կապերի համակարգող

Աշխատանքի պայմաններ՝ Մշտական

Կատեգորիա՝  Ոլորտային կապերի համակարգող 

Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

Գտնվելու վայրը՝ Գյումրի, Շիրակի մարզ

Աշխատանքի նկարագրություն՝

Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը աշխատանքի է հրավիրում ոլորտային կապերի համակարգողի թափուր պաշտոնի համար։ Ոլորտային կապերի համակարգողը աշխատելու է  Եվրոպական միության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության  կողմից ֆինանսավորվող «Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը իրականացվում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի և  Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի կողմից։ 

Աշխատանքային պարտականություններ՝

  • Հայտնաբերել գործընկեր ՏՏ ընկերություններ Շիրակի մարզում, ծրագրի շրջանակում հաստատել աշխատանքային հարաբերություններ,
  • Օգնել Երևանյան ընկերություններին հիմնել Շիրակի մարզում մասնաճյուղ,
  • Իրականացնել վերահսկողություն ծրագրավորման 6-ամսյա դասընթացների կազմակերպման և նյութատեխնիկական ապահովման հարցերի վերաբերյալ,
  • Վարել ամենօրյա հաղորդակցություն ծրագրավորման ճամբարի ծրագրում ներգրավված ՏՏ ընկերությունների և մենթորների հետ, քննարկել ծրագրի մասնակիցների աշխատանքի անցնելու հնարավորությունները,
  • Համակարգել ծրագրի մասնակիցների հավաքագրման գործընթացը՝ սկսած դիմումների ընդունումը մինչ վերջնական մասնակիցների հետ հաղորդակցություն վարելը,
  • Ցուցաբերել աջակցություն մասնակիցների հավաքագրման և ծրագրի մասին տեղեկատվության տարածման հարցում:

Պահանջվող կրթությունը և անհրաժեշտ հմտություններ`

  • Բարձրագույն կրթություն կառավարման, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում/, /Մագիստրոսի կոչումն առավելություն է/
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ՏՏ  ոլորտում՝ որպես ծրագրերի համակարգող կամ ղեկավար
  • Անալիտիկ ստեղծագործ մտածելակերպ, կազմակերպչական ունակություններ, թիմային աշխատանքի փորձ
  • Նոր ընկերությունների ներգրավման հմտություններ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/:

Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական (CV) info@gitc.am էլ հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով «Ոլորտային կապերի համակարգող»: Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է  մարտի 5, 2018թ.: Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած դիմորդները։