gitc

Գյումրիի
Տեղեկատվական
Տեխնոլոգիաների Կենտրոն

Մեր աշխատակազմը

linkedin
Ամալյա Եղոյան Գործադիր տնօրեն
Արմենուհի Մխոյան Հանրային կապերի պատասխանատու
Նարինե Խաչատրյան Կրթական բաժնի ղեկավար
linkedin
Վիլենա Աթանեսյան Գրասենյակի պատասխանատու
Անի Միրաքյան Մարդկային ռեսուրսների պատասխանատու
arrow

Մեր դասախոսները

Կարեն Աճեմյան Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով, Վեբ ծրագրավորում
linkedin
Գայանե Ասլանյան Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով, Վեբ ծրագրավորում
Արայիկ Մելքոնյան C#, C++
linkedin
Կարեն Գասպարյան Ջավա ծրագրավորում
Քրիստինե Գյուլբեկյան Ծրագրավորման հիմունքներ JavaScript-ով, Վեբ ծրագրավորում
arrow

ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

Իրականացնել տեղեկատվական տեխնոլոգիաներ ոլորտի բարձրակարգ կրթություն՝  նպաստելով ՀՀ հյուսիսային տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծմանը` ոլորտի ապակենտրոնացման միջոցով։ 

ՆՊԱՏԱԿՆԵՐ

Պատրաստել շուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ Տեղեկատվական Տեխնոլոգիաների բնագավառում: Աջակցել վերոհիշյալ բնագավառում աշխատանքային շուկայի զարգացմանն ու ընդլայնմանը` միջազգային և տեղական ներդրումների համար գրավիչ պայմանների ձևավորմամբ: Հիմնական դասավանդվող ծրագրերից բացի, իրականացնել ՏՏ և ծրագրավորման ոլորտի կարճաժամկետ դասընթացներ` ապահովելով աշխատաշուկայում պահանջարկին համապատասխան առաջարկ: Բարձրացնել էլեկտրոնային հասարակության զարգացման հնարավորությունները` խթանելով հասարակական բոլոր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

«Ոչ թե հաց տալ մեկ օր ապրելու համար, այլ սովորեցնել հաց վաստակել կյանքում ապրելու համար»՝ այս կարգախոսն էր առաջնորդում այն նվիրյալ բարերարներին, ում համատեղ ջանքերով 2005թ. հիմնադրվեց «Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն» գիտակրթական հիմնադրամը. առաջին քարը դրվեց  «Սարկիսյան Մեյսն» ընկերության նախագահ և հիմնադիր Պատրիկ Սարկիսյանի, Հայ Օգնության Ֆոնդի, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի, «Շիրակ Տեխնոլոգիաներ» ՍՊԸ-ի և ազգանվեր ամերիկահայ ու տեղացի բարերարների կողմից` լեցուն հավատով ու հույսով, որ ապագա սերունդն իր աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ ավելի է ամրացնելու այդ հիմնաքարը: Աշխատանքները մեկնարկեցին 60 քառ. մետր տարածքում՝ 2 աշխատակցով և 5 համակարգչով: Կենտրոնի գործունեության փաստը հրապարակելուց հետո, տեղի բուհերի ավելի քան 20 շրջանավարտ դիմեց կենտրոնում ուսուցանելու:

Մամուլը մեր մասին

Գյումրին տեխնոլոգիական բում է խոստանում 2017-10-31

Գյումրիում տեխնոլոգիական կյանքը մեծ զարգացում է ապրում: 2005 թ.ից իր գործունեությունն է ծավալում Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը, իսկ 2014 թ-ին բացվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը:

ԳՏՏԿ-ն նշեց գործունեության 12-ամյակը 2017-09-15

Սեպտեմբերի 13-ին Գյումրիում նշվեց Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի գործունեության 3-րդ և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության 12-ամյակները: